Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, որը Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ է ժամանել նախագահի թեկնածու Վլադիրմիր Զելենսկու հետ կայանալիք բանավեճին մասնակցելու համար, երգել է «Ти ж мене підманула» ուկրաինական հայտնի երգը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պորոշենկոյին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ հրավիրած Զելենսկին ինքը չի ներկայացել բանավեճին:
Ինչպես գրել է «ՖԱԿՏԻՆ», հազարավոր մարդիկ են հավաքվել մարզադաշտում, երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող երկու թեկնածուների բանավեճին ականատես լինելու համար:

Ավելի վաղ, ապրիլի 12-ին Պետրո Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբի ներկայացուցիչները քննարկել են «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք նախընտրական բանավեճի ձևաչափն ու ժամկետը: Ապրիլի 13-ին Պետրո Պորոշենկոյի թիմը հայտարարել է, որ նա ցանկացած դեպքում, նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, կգա «Օլիմպիական»՝ բանավեճի համար:







































