Արդեն հայտնի է, որ այս տարվանից սկսված ապրիլի 23-ը հռչակված է որպես քաղաքացու օր: Մեկ անգամ արդեն հարցում արել էինք քաղաքացիների հետ, թե ինչպես են նրանք վերաբերվում ապրիլի 23-ը «քաղաքացու օր» հռչակելու փաստին: Այս անգամ «Առաջին լրատվականը» որոշեց իմանալ քաղաքացիներից, թե ինչպես են նրանք պատրաստվում նշել «քաղաքացու օրը» և ո՞րն է նրանց համար այդ օրվա խորհուրդը:
Քաղաքացիներից ոմանք ասացին, որ այդ օրը կհավաքվեն ընկերներով կամ կգնան քաղաքից դուրս, իսկ այդ օրվա խորհուրդը նրանց համար ազատ քաղաքացի լինելն է, որոշելու իրավունք և ձայն ունենալը: