Ճամփորդները Չեռնոբիլի մեկուսացման գոտի են այցելում ոչ միայն լքված քաղաքները տեսնելու, այլև երեկույթները, տարբեր շոուները վայելելու համար, գրում է The Sun-ը։
Այսպես, 2018-ի դեկտեմբերին բազմաթիվ մարդիկ այցելել են արթ շոուի՝ նեոնային լույսերով և ինստալացիաներով։ Հյուրերը կոմբինեզոններով և հակագազներով եղել։ Անգամ ճառագայթված պաղպաղակ է վաճառվել։

Արթ շոուի կազմակերպչի խոսքով՝ նպատակը Չեռնոբիլի մեկուսացման գոտուն նոր իմաստ հաղորդելն է։
Այս վայրը հայտնի է նաև տղամարդկանց համար նախտեսված երեկույթներով։ Հիմնականում երեկույթներ են անցկացնում փեսացուները՝ հարսանիքի նախօրեին։










































