Wednesday, 01 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա

Ներթիմային լուրջ պայքար՝ իշխանության մեջ. հնարավոր բոլոր ձևերով փորձում են «փչացնել» իրար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «Փաստ» թերթը գրել էր, որ Լոռու մարզում կուսակցական, քաղաքական ազդեցությունների ներքին պայքար է ընթանում, մասնավորաբար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու նախկին փոխմարզպետ, ներկայումս պատգամավոր Արամ Խաչատրյանի միջև։

Այս պայքարը սկսվել էր դեռևս նախընտրական շրջանում. մենք գրել էինք, որ այս «բազարին» խառնվել է նաև ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեր այդ հրապարակումը ոմանց կողմից սվիններով ընդունվեց, սակայն մեր աղբյուրները շարունակում էին հաստատել, որ արշալույսներն այստեղ իրոք խաղաղ չեն:

https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/48997545_1092408924260541_4141167218664669184_o.jpg?_nc_cat=105&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=a1dabee15f112cdbef6e2c99ff325bf4&oe=5D3A46BC

Այս ենթատեքստում ուշագրավ էր Լոռու փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի ազատումն ու նրա որոշ մեկնաբանությունները: Վերջինս իր հարցազրույցներից մեկում հաստատել է, որ Անդրեյ Ղուկասյանի և Արամ Խաչատրյանի «միջև եղած լարվածությունը անհերքելի փաստ է, որոշակի հակասություններ կան: Քաղաքական թիմի աշխատողներ ունենք, որոնք այլևս չեն աշխատում մարզպետարանում:

Մարզպետը որևէ անգամ կուսակցության գրասենյակ չի այցելում բացարձակապես, մի քիչ տրամաբանական չի, կուսակցության քվոտայով առաջադրվել է, բայց կուսակցության հարցերով չի զբաղվում: Վերջին անգամ կարող է դեկտեմբերին եկած լինի գրասենյակ…»:

Նշված «քաղաքական թիմի աշխատողները», որոնք ազատվել են, փաստացի Արամ Խաչատրյանի կադրերն են: Հիմա արդեն, Լոռու մեր աղբյուրների ներկայացմամբ, իրավիճակն այն աստիճանի է լարված, որ թիմակիցները թե՛ բացահայտ և թե՛ ֆեյքերով գրոհում են միմյանց վրա։

https://cdn2.img.armeniasputnik.am/images//1499/42/14994205.jpg

Այս հակամարտությունը թեպետ գլխացավանք է դարձել Սուրեն Պապիկյանի համար, սակայն իշխանությունները դեռևս լուծում չեն կարողանում գտնել, քանի որ կողմերի հետ կապված վերապահումներ ունեն. Խաչատրյանը մարզում հավաքել էր ամենաշատ քվեները, իսկ մարզպետը՝ մոտ 5000 ձայն, իշխանությունները չեն ուզում «նեղացնել» նախկին փոխմարզպետին, միաժամանակ «փաղաքշում» և «տակից դուխ» են տալիս մարզպետ Ղուկասյանին՝ նպատակ ունենալով չսրել վիճակը:

Սակայն դրանից մթնոլորտի լարվածությունը չի թուլանում. երկու կողմն էլ ունի սատարողների ու սատելիտների բավականին լուրջ քանակ և հնարավոր բոլոր ձևաչափերով փորձում են «փչացնել» իրար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում