Ապրիլի 5-ին 75-ամյա Միք Ջագերին սրտի լուրջ վիրահատություն են կատարել։ Երաժիշտը սրտի փականի հրատապ փոխպատվաստման կարիք ուներ։ Ինչպես հայտնի է, վիրահատությունը հաջող է անցել, և դատելով փաստերից, Միք Ջագերը արդեն վերադարձել է կյանքի բնականոն հունին։
Instagram-ի իր էջում արտիստը կիսվել է վիրահատությունից հետո առաջին լուսանկարով։ Միք Ջագերը casual կերպարով է՝ ծաղկած ծառերի ֆոնին, և բավականին թարմ տեսք ունի։
«Զբոսնում եմ այգում»,- մակագրել է լուսանկարը նա։











































