«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը և «Վորդ Վիժն»-ի Հայաստանի ներկայացուցչությունը այսօր Հյուսիսային պողոտայում իրականացրին «Հետազոտվիր և ապրիր: Պատմիր ընկերոջդ» խորագրով միջոցառում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վորդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշ Սեդրակյանը, նմանատիպ ակցիաների միջոցով կարողացել են հասնել այն բանին, որ բազմաթիվ երիտասարդներ ինքնակամ ցանկություն են հայտնում տեղեկանալ իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին. «Այսօր Հայաստանում շուրջ 3500 հիվանդ կա, որոնց 2/3-ը չգիտի իր ՄԻԱՎ կարգավիճակը: Մեր նպատակն է նմանատիպ ակցիաների միջոցով մարդկանց տեղեկացնել ՄԻԱՎ-ի մասին և կանխարգելել այն»:
Միջոցառման մասնակիցները ուկրաինացի պարուհու աջակցությամբ պարեցին սալսա և բաչատա, մասնակցին վիկտորինային և ունեցան հնարավորություն՝ նվեր ստանալ բաժակ կամ շապիկ:
Նշենք նաև, որ վաղ ախտորոշման դեպքում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդիկ կարող են ստանալ լիարժեք բուժում, ապրել երկարատև և լիարժեք կյանքով, կազմել ընտանիք և ունենալ առողջ երեխաներ:










































