Պակիստանում, չնայած Սինդ գավառի կրթության նախարարության արգելքին, միջնակարգ և տարրական դպրոցներում սովորող մոտ 700 աղջիկներ շարունակում են սեքսոլոգիա ուսումնասիրել` Shadabad Organization ոչ կառավարական կազմակերպության փորձագետների և մանկավարժների հսկողության ներքո: Այս մասին գրում է իտալական La Republicca թերթը:
Սեքսի մասին դասախոսություններին կարող են ներկա գտնվել 8 տարեկան և դրանից բարձր աշակերտուհիները:
Պակիստանում հասարակության մեջ սեքսի մասին խոսակցությունները խայտառակություն են համարվում: Վերոնշյալ նախագիծը, սակայն, ֆինանսավորում է ավստրալական BHP Billiton ընկերությունը, իսկ գաղափարը պատկանում է աշակերտուհիների ընտանիքներին: Կոորդինատոր Աքբար Լաշարիի խոսքերով` դասախոսությունների ընթացքում քննարկվում է երկրում արգելված ևս մեկ թեմա`ընտանեկան բռնությունը:









































