Մայդանի ինքապաշտպանության ակտիվիստ Նիկոլայ Վելիչկովիչը դարձել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար: Այս մասին է հաղորդում УНИАН գործակալությունը:
Համապատասխան որոշումը կայացրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը: Նրա խոսքերով՝ Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են մասնակցել գերատեսչության աշխատանքներին, կարող են ներկայացնել իրենց ռեզյումեները:










































