Netflix ծառայությունը հրապարակել է «Գաղտնի սենյակներ» նոր միստիկ սերիալի թրեյլերը, որտեղ դերասանուհի Ումա Թուրմանը խաղացել է գլխավոր դերերից մեկը: Տեսահոլովակը հրապարակվել է ծառայության YouTube-ի ալիքում:
Սյուժեի կենտրոնում մի աղջկա պատմությունն է, որի հետ սկսում են տարօրինակ իրադարձություններ կատարվել սրտի փոխպատվաստումից հետո:
Հերոսուհին հասկանում է, որ իր դոնորը մութ կողմեր է ունեցել և այժմ իրեն էլ են կործանարար և սարսափելի իրադարձություններ սպասում:
Սցենարի հեղինակը դերասանուհի Լեա Ռեյչելն է, իսկ ռեժիսորը՝ Ալֆոնսո Գոմես-Ռեհիոնը: Դերերում նկարահանվել են նաև Սիվան Ալիրա Ռոուզը, Գրիֆին Պաուել-Արքանդը, Նիկոլաս Գոլիցինը, Թոնի Գոլդուինը, Մարկուս Լաբոյը, Կայանա Սիմոնը:
Netflix-ում սերիալը դիտելու համար հասանելի կլինի ապրիլի 26-ից: