Tuesday, 16 06 2026
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին

Էդուարդ Աղաջանյանը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից, գործնական նպատակներով այցերին օգտվում է հերթապահ ավտոմեքենաներից

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է մամուլի՝ իր հետ կապված հրապարակումներին: Մասնավորապես, նա իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հրաժարվել է իրեն կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերին օգտվում է հերթապահ ավտոմեքենաներից:

Ամբողջական գրառումը ներկայացնում է ստորև.

«Վերջին օրերին «բացահայտումներ» են, որ տեղի են ունենում մամուլում, մասնավորապես նաև ծառայողական ավտոմեքենայից հրաժարվելու խոստումից իբր իմ հետ կանգնելու վերաբերյալ։ Էլ չեմ անդրադառնում մեղմ ասած անմակարդակ տեքստերի բառապաշարին, կարծում եմ լրատվամիջոցների անունները նշելու կարիք էլ չկա։

Այնուամենայնիվ պետք է անդրադարձ կատարեմ սույն մեղադրանքին, որպեսզի հասարակության մոտ տարընթերցում չլինի։ Երբ որոշում կայացվեց գրեթե 70 տոկոսով կրճատել վարչապետի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը, ես գրառմանս մեջ նշեցի այն պաշտոնատար անձանց ցանկը, ում կցված ավտոմեքենաները կշարունակեն վերջիններիս սպասարկել։

Նույն գրառման մեջ նշված էր նաև ավտոմեքենաների ցանկ, որը նախատեսված էր հերթապահ ծառայություն մատուցելու համար։ Սրանք այն ավտոմեքենաներն են, որոնք սպասարկում են վարչապետի աշխատակազմի անխտիր բոլոր աշխատակիցներին, միայն և միայն աշխատանքային այցերի նպատակով։ Սա նշանակում է, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր նախկինում ունեին իրենց անձնական ծառայողական ավտոմեքենան, ծառայողական այցելությունների ժամանակ կօգտվեն հերթապահ ավտոմեքենաներից։

Հաշվի առնելով, որ ինքս հրաժարվել եմ ինձ կցված ավտոմեքենայից, նույնը վերաբերում է իմ աշխատանքային այցերին ևս։ Այլ կերպ ասած՝ կցված ավտոմեքենան ծառայում է միայն մեկ պաշտոնյայի, իսկ հերթապահը՝ բոլորին։ Հետևաբար՝ բոլոր մանիպուլյատիվ «բացահայտումներն» առ այն, թե իբր ես իրենց բառապաշարով «շուստրիություն» եմ անում, օգտվելով ծառայողական ավտոմեքենայից, աղերս չունեն իրականության հետ։ Վերահաստատում եմ ևս մեկ անգամ՝ հրաժարվել եմ ինձ կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերին օգտվում եմ հերթապահ ավտոմեքենաներից, ինչպես և աշխատակազմի բոլոր մնացած աշխատակիցները։

P.S. Տվյալ հարցի կոնտեքստում մեկ այլ «սկանդալային բացահայտում» տեղի ունեցավ։ Պարզվում է՝ որպեսզի հանրության ուշադրությունը շեղեմ իմ դավադիր նպատակներից, հատուկ փոխել եմ իմ նախկին ավտոմեքենան և այժմ թաքուն պտտվում եմ Երևանի փողոցներով։ Պետք է այստեղ էլ հիասթափեցնեմ։

Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ուղղակի հանձնել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ վերջինիս ավտոմեքենայի ընթացիկ ծախսերը ֆինանսապես անարդյունավետ էին դարձնում դրա շահագործումը։ Քանի որ մեր ավտոպարկում այլ ներկայացուցչական դասի ավտոմեքենա չկար, որոշում կայացրեցինք սույն Մերսեդեսը տրամադրել փոխվարչապետին՝ այն փոխարինելով Տոյոտա Պրադո մակնիշի մեքենայով։

P.P.S. Ամեն անգամ մտածում ես չանդրադառնալ նման անմակարդակ բամբասանքներին, և ամեն անգամ հասկանում ես, որ «Մեր հավաստի տեղեկություններով» նուրբ արվեստն ու դրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում