Friday, 26 06 2026
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նոր բժշկական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սիրմեդ» ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և կենտրոնի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նորաբաց բժշկական կենտրոնում կատարվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 40 նոր աշխատատեղ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում և ծանոթացել սպասարկման պայմաններին: Սիրանուշ Մարտիրոսյանը նշել է, որ կենտրոնում ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր, և այն ծառայություններ է մատուցելու 3 հիմնական ուղղվածությամբ՝ Լաբորատոր հետազոտություններ, Դիագնոստիկ (ախտորոշիչ ) և Էսթետիկ ծառայություններ: Կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ձեռք են բերվել համաշխարհային ճանաչում ունեցող՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, ճապոնական վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ լաբորատոր-կլինկական ախտորոշիչ, PCR և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ, ողնաշարի դեկոմպրեսիոն սարք /ExtenTrac Elite- M3D/, լազերային թերապիայի, ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտության և սրտաբանական ախտորոշման սարքավորումներ, որոնք համալրված են նաև կարևոր կենսական նշանակության օրգանների իրական ժամանակում ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգի /Zephyr Life/ նորագույն համակարգով: Սիրանուշ Մարտիրոսյանը հավելել է, որ բժշկական կենտրոնը կմատուցի նաև թերապևտիկ, պլաստիկ վիրաբուժական, մանկաբարձական-գինեկոլոգիական, ուռոլոգիական, անդրոլոգիական, ինչպես նաև մաշկաբանական ծառայություններ և որ բոլոր այդ ծառայությունները կմատուցվեն բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:

Բժշկական կենտրոնի պայմաններին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհավորել է կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին ու մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն քաղաքացիների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում