Արքայազն Հարին և Մեգանը որոշել են գաղտնի պահել իրենց առաջնեկի ծննդյան հետ կապված մանրամասները, հաղորդում է Reuters-ը, հղում անելով Բուքինգհեմյան պալատին:
Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց առաջնեկի ծննդյանը սպասում են առաջիկա շաբաթներին:

«Դուքսն ու դքսուհին անհամբեր սպասում են հետաքրքիր նորությունները բոլորի հետ կիսելու պահին, երբ նրանք հնարավորություն կունենան տոնելու ընտանիքի համալրումը՝ մասնավոր կարգով»,- ասել է պալատը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլը պատրաստվում է տանը ծննդաբերել:









































