Saturday, 27 06 2026
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում

Փաշինյանը վերահաստատեց` Հայաստանն իր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում

Հայաստանի Հանրապետությունն իր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում: Այս մասին ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, այլև ունենք հարևաններ, որոնց հետ ունենք բարձր մակարդակի հարաբերություններ: Ես նկատի ունեմ Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում: Այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Եվ փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Գիտեք, որ, ցավոք սրտի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մենք, ըստ էության, չունենք դիվանագիտական հարաբերություններ, և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով»,- ասաց Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել, իսկ հարևան երկրների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում:

«Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը, մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի մեր պատկերացումը, և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերությունները Ադրբեջանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ, պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում: Եվ ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»,- նշեց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում