Հայտնի է դարձել, որ Ջորջ Քլունին բայոպիկ կնկարահանի «Հետ դեպի ապագա» ֆիլմից լեգենդար մեքենայի ստեղծողի մասին: Ջորջ Քլունին և նրա մշտական գործընկեր Գրանտ Հեսլովն իրենց Smokehouse Pictures պրոդյուսերական ընկերության անունից երկամյա պայմանագիր են ստորագրել Metro-Goldwyn-Mayer-ի հետ: Նրանց առաջին համատեղ ծրագիրը կլինի «Հետ դեպի ապագա» եռապատումից հայտնի դարձած DeLorean DMC-12-ի ստեղծող ինժեներ Ջոն Դելորեանի մասին կենսագրական ֆիլմը: Նախագծի ռեժիսորը Քլունին է, որը գխավոր դերը խաղալու հետ կապված մտորումների մեջ է: Ֆիլմի սցենարը գրել է Քիթ Բյունին: Սցենարի հիմքում ընկած է ամսագրում լույս տեսած «Սուրբ Ջոն» վերնագրով հոդվածը: Ժապավենի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:












































