Ճապոնիայում Յոսատկի Սակուրդայի հրաժարականից հետո Օլիմպիադայի հարցերով նոր նախարար է նշանակվել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Աբեն նշել է, որ նոր նախարարի նշանակումը կնպաստի «վստահության վերականգնմանը», որը հասարակությունը կորցրել է Սակուրդայի հետ կապված սկանդալի պատճառով։

Նրա խոսքով՝ նոր նախարար Սյունիտի Սուձուկիի շնորհիվ, որը պատասխանատու է Տոկիոյում 2020-ին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի և Պարաօլիմպիական խաղերի կազմակերպման համար, «Ճապոնիան բարեհաջող կանցկացնի մրցույթները»։













































