Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դեռևս չի հայտարարի՝ մտադի՞ր է մասնակցել առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի դուստրը՝ Եվգենյան, BBC-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ծրագրո՞ւմ է Տիմոշենկոն մասնակցել ընտրություննրին, դուստրը հայտարարել է. «Նա կարծում է, որ այժմ նման հայտարարությունների ժամանակը չէ: Այժմ երկիրը ճգնաժամից դուրս բերելու ավելի ակտուալ խնդիրներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ»:
Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 25-ին:












































