Ճապոնիայում երկաթուղային կայարան են կառուցել, որն աշխատում է միայն որպես դիտահրապարակ, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Seiryu-Miharashi կոչվող կայարանում ելք և մուտք չկա։ Այնտեղ կարելի է հայտնվել միայն գնացքի վագոնից։ Ճամփորդների համար բացվում է հիանալի տեսարան՝ շրջակա սարերը, անտառները, Նիշիկի գետը։
Կայարանը բացվել է մեկ ամիս առաջ, սակայն արդեն հասցրել է հանրաճանաչություն ձեռք բերել՝ սոցցանցերում հրապարակված լուսանկարների շնորհիվ։










































