Անհայտ տղամարդը գլխին սափրել է «Քարդաշյան ընտանիք» ռեալթի շոուի բոլոր մասնակիցների դիմանկարները: Գործընթացի տեսանյութը Instagram-ի story-ում հրապարակել է աստղային ոճաբան և կեղծծամերի ստեղծող Սեզար Դելոն Ռամիրեզը:
Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է տղամարդը գլխին սափրել բոլոր Քարդաշյան-Ջեներ քույրերի՝ Քիմի, Քլոեի, Քորթնիի, Քայլիի և Քենդալի դեմքերը:
Անհայտ վարսահարդարը աղջիկների սանրվածքները թողել է այնպիսին, ինչպիսին իրական կյանքում է, օրինակ, Քլոեի մազերը գունաթափված են, Քիմի մազերը զարդարված են մանուշակագույն շերտերով և հավաքված, իսկ Քենդալի և Քայլիի մազերը կարճ բոբ կտրվածքն ունեն:
«Գաղափար չունեմ, թե ով է նկարիչը, բայց … հիանալի է»,- հրապարակումը մեկնաբանել է Ռամիրեզը: Ավելի ուշ, հոլովակն Instagram-ի իր էջում տեղադրել է նաև Քիմ Քարդաշյանը:











































