Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Վարչապետը տարեդարձի առիթով զգուշացրեց Գագիկ Հարությունյանին

Մենք ունենք անկախ դատական համակարգի ձևավորման պատմական հնարավորություն և պետք է անենք ամեն ինչ, այն բաց չթողնելու համար, ԲԴԽ ձևավորման մեկամյակի առիթով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ շնորհավորելով ԲԴԽ տարեդարձը: Շնորհավորելով տարեդարձը, Նիկոլ Փաշինյանը, սակայն, բավականին նուրբ, սակայն իր էության մեջ կոշտ զգուշացում հղեց ԲԴԽ-ին, իհարկե ակնարկի տեսքով: Նա հայտարարեց, որ եթե չկան մարդիկ, որոնք կխանգարեն դատական անկախ համակարգ ձևավորելու պատմական հնարավորության իրականացմանը, ապա այդ համակարգին հասնելու գործընթացը կլինի շատ արագ: Իսկ եթե կան, ապա այդ դեպքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարկ կլինի նախ այդ մարդկանց հարցը լուծել, հետո նոր անցնել անկախ համակարգի ձևավորման: Փաշինյանը հայտարարել է, որ ինքը օրվա հավաքը դիտարկում է վկայություն այն բանի, որ «մենք բաց չենք թողնի այդ հնարավորությունը»:

Ակնառու է, որ վարչապետ Փաշինյանը, ԲԴԽ ծննդյան տարեդարձի առիթով ներկա լինելով հանդիսավոր արարողությանը, միաժամանակ զգուշացնում է, որ դա չընկալվի իբրև նոր իշխանությունից ստացած «ինդուլգենցիա»: Բանն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի ծննդյան առաջին տարեդարձը նշվում է նոր իշխանության պայմաններում, բայց այդ խորհուրդը գործնականում նախկին իշխանության, նախկին իշխող համակարգի ծնունդն է, այստեղից, բնականաբար, բխող առնվազն որոշակի ռիսկերով և կասկածներով: ԲԴԽ-ն, ըստ Նոր Սահմանադրության, կառավարման նոր մոդելի, ունի շատ կարևոր նշանակություն և գործառույթ դատական համակարգի արդիականացման, անկախ արդարադատության ձևավորման գործում և իրապես, այդ գործում կարող է լինել կամ խթան, շարժիչ և ունենալ նույնիսկ գործադիր իշխանությունից ավելի կարևոր դեր, կամ լինել արգելակ, խոչընդոտ, և ոչ միայն արդարադատության կայացման, այլ նաև գործադիր իշխանության գործունեության համար: Այլ կերպ ասած, ԲԴԽ-ն կարող է լինել անկախ արդարադատության կամ «հակահեղափոխության» օջախ, ինչի առումով էլ կառույցին նրբորեն ակնարկում-զգուշացնում է վարչապետը: Դրան զուգահեռ, սակայն, անշուշտ հետաքրքիր հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք Հայաստանում տարբերակված են անկախ արդարադատությունն ու «հակահեղափոխությունը»:

Այսինքն՝ արդյո՞ք հանրային շատ ընկալումներում արդարադատության անկախ որոշումները ինքնաբերաբար չեն ասոցացվում կամ ասոցացվում են հակահեղափոխության հետ, եթե դրանք, այսպես ասած, բավարարում են նախկին իշխանության որևէ սեգմենտի, կամ ոչ հեղափոխական իշխանության որևէ սեգմենտի: Դա ևս լուրջ հարց է, և այստեղ ակնհայտ է նաև, որ անկախ արդարադատությունը Հայաստանում պահանջում է նաև զուգահեռաբար հանրային մտածողության և ընկալումների լրջագույն փոփոխություն՝ հենց արդարադատական համակարգի, դատական իշխանության հանդեպ մոտեցումների և ընկալումների առումով: Այդպիսով, ակնառու է, որ անկախ արդարադատության ձևավորումը համալիր քայլեր պահանջող մի բարդ գործընթաց է, որը Հայաստանի պարագայում էլ ավելի է բարդացնում մեկ այլ նրբերանգ:

Բանն այն է, որ հետհեղափոխական վիճակում արդարադատություն հասկացությունն ընկալվում է առավելապես նոր և նախկին իշխանությունների, կամ նոր իրավիճակի և նախկին համակարգի միջև պայքարի: Գործնականում դա է դիտվում հայկական արդարադատության ներկայիս խնդիրը, այդպես է հանրային գիտակցությունում: Ընդ որում, այստեղ պետք է նկատել թերևս, որ դա առավելապես օբյեկտիվ ընկալում ու դիտարկում է՝ հաշվի առնելով այն անիրավությունն ու արդարադատության այն ապականումը, որ հանրության հետ հարաբերությունում թույլ է տվել նախկին իշխող համակարգը: Այդ տեսանկյունից, հանրությունը ներկայումս արդարադատության խնդիրը դիտարկում է հենց այդ ամենի վերականգնման, իսկ հաճախ «վրեժխնդրության» համատեքստում: Սա մի իրողություն է, որը հնարավոր չէ անտեսել, ու քանի որ առանց հանրային մտածողության և ընկալումների փոփոխության հնարավոր չէ իրականացնել դատական արդյունավետ ռեֆորմ, ապա հանրային այդ ընկալումների հանգամանքը դառնում է էական: Մինչդեռ, դատական ռեֆորմի ելակետը պետք է լինի խնդրի ռազմավարական հեռանկարի գնահատումը, այսինքն՝ դուրսբերումը նորի և հնի հարաբերությունների պարզաբանման տիրույթից, որովհետև մեր դատական համակարգը, դատական իշխանությունն ի վերջո պետք է հարմարեցվի պետական ռազմավարության, ոչ թե ընթացիկ հետհեղափոխական իրավիճակի շրջանակին:

Մյուս կողմից, այստեղ է նաև, որ շատ կարևոր է դառնում, որպեսզի նախկին համակարգը դադարի իր ապակառուցողական և սուբյեկտիվ շարժառիթներով հանրությանը գրգռելու, ըստ այդմ, հանրության մոտ, այսպես ասած, հարաբերություն պարզելու այդ ընկալումները «վառ» պահելու ակնհայտ գործողությունները: Եվ այդ համատեքստում է նաև նշանակալի ԲԴԽ տարեդարձի առիթով վարչապետի ակնարկը՝ հաշվի առնելով նաև այն ակնառու հանգամանքը, որ նախկին համակարգը այդ առումով էլ ունի հանրային այդ գրգռվածությունը առնվազն որոշակի կոնդիցիայի պահելու շահագրգռություն, քանի որ անկախ արդարադատությունը և դատական անկախ իշխանությունը վերջին հաշվով լինելու է իրավիճակի անշրջելիության երկաթե գրավական, ինչը ամենևին չի բխում նախկին իշխանության շահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում