Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին հանդիպել է այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրի նկատմամբ, քանի որ այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ:











































