Կանադական Ontario Municipal Employees Retirement System ընկերությունը 575 միլիոն դոլար կվճարի Նյու Յորքում 33 հարկանի գրասենյակների շենքի համար` հաղորդում է The New York Times-ը:
Գրասենյակային համալիրը տեղակայված է Փարք Ավենյու փողոցում: Պարբերականի փոխանցմամբ` այս գործարքը կլինի ամենաթանկարժեք գրասենյակային գնումը Մանհեթենում:
2007թ. շենքը նախորդ սեփականատիրոջը վաճառվել էր Մանհեթենի համար այդ ժամանակ ռեկորդային 509 միլիոն դոլարով:











































