Ըստ Amnesty International-ի՝ անցած տարի Չինաստանն առաջատար է դարձել մահապատիժների թվով։ Իրավապաշտպանների եզրահանգումները հրապարակվել են համապատասխան հոդվածում։
Կազմակերպությունը չի կարողացել նշել մահապատժի միջոցով սպանվածների թիվը՝ այդ տվյալների գաղտնիության պատճառով, սակայն ընդգծել են, որ խոսքը Չինաստանում «հազարավոր» մահապատժի ենթարկվածների մասին է։

Amnesty International-ի վարկանիշում երկրորդ տեղում Իրանն է (առնվազն 253 մահապատժի ենթարկված), դրան հաջորդում է Սաուդյան Արաբիան (149), Վիետնամը (առնվազն 85) և Իրաքը (առնվազն 52)։











































