Ռուսաստանը յոթերորդ անգամ դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով ձերբակալել Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Բիլ Բրաուդերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մոսկվան բազմիցս դիմել է Բրաուերին ձերբակալելու խնդրանքով, նա Ռուսաստանում հորինված սնանկության և հարկերից խուսափելու համար 9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ինտերպոլը մերժել է բոլոր պահանջները:
Ֆինանսիստը ղեկավարում է հիմնադրամը, որի նպատակը ռուսական պաշտոնյաներին իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան փաստով պատասխանատվության կանչելն է: