Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Նոր ռազմավարություն և նոր շեշտադրումներ Հայաստանի համար

Ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը անցել է առանց անակնկալ կամ սենսացիոն հայտարարությունների, թեև երկու նախագահները արձանագրել են երկկողմ հարաբերության կայուն աճն ու խոսել նաև ռազմա-տեխնիկական գործակցության հետագա խորացման մասին: Ռուս-թուրքական հարաբերությունը, սակայն, հայկական դիտանկյունից սենսացիաներով կամ դրանց բացակայությամբ չէ, որ պետք է գնահատվի կամ չափվի: Առավել ևս, որ, այդուհանդերձ, եթե ոչ սենսացիայի, ապա առնվազն անակնկալ զարգացումների մասին խոսելու հիմքեր առկա են, առնվազն դիտարկման մակարդակում:

Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ռուս-թուրքական գործակցությունը կարող է հանգեցնել Թուրքիա-Արևմուտք այն աստիճանի ճգնաժամի, որ Անկարան ի վերջո դնի ՆԱՏՕ անդամակցությունը դադարեցնելու հարց, կամ այդ հարցը դնի Բրյուսելը, կամ Վաշինգտոնը: Առավել ևս, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդեն արել է կամ-կամ-ի մասին հայտարարություն: Այն, որ ռուս-թուրքական խորացող հարաբերությունը Հայաստանի համար վտանգավոր է պատմականորեն, դա վաղուց ամենևին նորություն չէ: Սակայն այդ համատեքստում Թուրքիա-ՆԱՏՕ կամ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության ճգնաժամը լիովին նոր իրավիճակ է բերում նաև ռուս-թուրքական հարաբերության առումով, և այստեղ Հայաստանի համար էլ ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ՝ թե՛ ռուս-թուրքական հարաբերության զարգացումները գնահատելու տեսանկյունից, թե՛ ռեգիոնալ իրողությունները:

Այս համատեքստում հատկանշական է, որ լայն տրանսֆորմացիոն միտումները տեղի են ունենում Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման համատեքստում, որտեղ առանցքային հարցերից մեկը դառնում է հենց դա՝ ինչպես գնահատել ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում: Ընդ որում, դա ոչ միայն տեսական ուղղություն չէ, այլ գործնականում ազգային անվտանգության առանցքը՝ հաշվի առնելով այն, որ ռուս-թուրքական հարաբերությունը կառուցվում է Հայաստանի, ընդհանրապես Կովկասում հայկական գործոնի կենսական շահերը չեզոքացնելու միտված 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ: Համենայնդեպս, առայժմ այդ տրամաբանությունը ոչ միայն չի փոխվել, այլ կողմերը հավատարմություն են հայտնում դրան:

Հասկանալի է, որ իրական քաղաքականության ռեժիմում կարող են լինել մարտավարական հակոտնյա քայլեր, մասնավորապես ռուսական կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի խնդիրը, որ հատկապես ցցուն է Ապրիլյան քառօրյայից հետո և ավելացել է թավշյա հեղափոխությամբ, լեգիտիմ իշխանության ձևավորումով և մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքական պատասխանատվության փաստն են դնում ՌԴ առաջ:

Բայց խոսքը, ի վերջո, ռազմավարության գնահատումների մասին է, ըստ այդմ՝ հարցը Հայաստանի նոր ռազմավարության տեսանկյունից առնվազն արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանից չի ստացվել ռազմավարական այլ ազդակ՝ ավանդական, ռուս-թուրքական հարաբերության վրա կառուցված տրամաբանությունից դուրս գալու մասին: Այդ խնդիրն ինքնին ենթադրելու է Հայաստանի համար ՆԱՏՕ-ի ռեգիոնալ դերակատարման նոր ամրագրումներ, ընդ որում՝ նույնիսկ անկախ զուտ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերության զարգացման՝ ռուս-թուրքական հարաբերության զարգացման հետ փոխկապակցվածությունից: Որովհետև այստեղ որոշակիորեն առանձին գիծ է դառնում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունը, ինչն ինքնին նշանակում է Հայաստանի անվտանգային նոր ռազմավարությունում ՆԱՏՕ դերի էական վերագնահատում, այդ համատեքստում նաև Վրաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում