Thursday, 18 06 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո

ԲՀԿ-ն մեծ ծառայություն մատուցեց տրանսգենդեր կնոջը. թեժ բանավեճ պատգամավորների միջև

ՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: 103 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Պատգամավորներն այսօրվա նիստում անդրադարձան նաև օրեր առաջ տրանսգենդերի մուտքին ԱԺ և նրա ելույթին խորհրդարանում:

«Առաջին լրատվական»-ի հետ վերնոշյալ թեմաների շուրջ քննարկմանը մասնակցեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

ՀՀ քաղաքացու օր նշելուն ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, ԲՀԿ պատգամավոր Գ. Պետրոսյանը, սակայն, նշեց, որ քաղաքացին պետք է ապրի այնպիսի երկրում, որ տարվա 365 օրն էլ համարի իր օրը. «Մենք սկզբունքորեն կողմ չենք, բայց վաղն էլ կողմ կքվեարկենք, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք կառավարության նախաձեռնությանը քաղաքացու մի օր իրեն երջանիկ համարելու վերաբերյալ»:

Հ. Բաբայանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»-ի դիտարկմամբ՝ պետք է ոչ թե այսօր որոշում կայացվեր տոնի վերաբերյալ, այլ ժամանակի փորձություն պետք է լիներ, և ժողովուրդը արժևորելով՝ ընտրեր տոնի խորհուրդը:

Վ. Հովակիմյանի խոսքով՝ տոնը միտված է ապագային: Նրա դիտարկմամբ՝ Քաղաքացու օրը քաղաքացու հաղթանակի տոնն է:

Անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդեր կնոջ հայտնվելուն և ելույթ ունենալուն, Գ. Պետրոսյանն ընդգծեց. «ԲՀԿ-ն եղել է և մնալու է ավանդական արժեհամակարգի պաշտպանի դերում, այստեղ զիջում չենք կարող թույլ տալ, սա մեր երկրի անվտանգության, մեր պետության ամրության խնդիրն է, և պետք է հաշվի նստել բոլոր չարիքների դեմ: Գալ և ԱԺ-ն օգտագործել սեփական հարցեր լուծելու համար, այն էլ ոչ օրակարգայի՞ն: Ն. Զոհրաբյանը կոռեկտությունը պահեց՝ բարձր պահելով իր կոչումը: Ես լինեի, կընդհատեի»:

«Այս թեմայով քննարկումը ծավալելով՝ մեր հանրությանը շատ վատ ծառայություն ենք մատուցում և սպասարկում ԼԳՏԲ շահերը,- նշեց Վ. Հովակիմյանը՝ հավելելով նաև, որ տրանսգենդերի ելույթի ժամանակ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ընդամենը երկու պատգամավոր է ներկա եղել և նրա ելույթից հետո ծափահարողներն իրենք չեն եղել:

Հ. Բաբայանի խոսքով՝ հասարակության համար ԱԺ-ն սուրբ տեղ է, և հասկանալի է այսօր կազմակերպված հասարակական ընդվզումը ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթ ունենալու դեմ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում