«Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիան, որը շարունակվում էր Կառավարության շենքի դիմաց, ավարտվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը կոչ արեց ծափահարել Դավիթ Ղազարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվին:
Բողոքի ակցիա իրականացնող անձինք որոշում կայացրին վերադառնալ իրենց տները կամ աշխատանքի վայր: Ակցիաները շարունակական են լինելու, սակայն մանրամասներ չհայտնվեցին, թե ինչպես և որտեղ է իրականացվելու հերթական ակցիան:
«Ադմինիստրացիայի աշխատակիցներին խնդրում եմ գալ աշխատավայր, իսկ ջերմոցների աշխատակիցներին՝ գնալ տուն, հանգստանալ, ուժ հավաքել: Մենք այժմ իրավունք չունենք էմոցիաներով շարժվել»,- նշեց Բաղդասարյանը:










































