ԱՄՆ-ի Բիգ Սայփրես ազգային այգում հսկայական պիթոն են հայտնաբերել, որի երկարությունը 5 մետր է։ Այս մասին ասվում է արգելոցի Facebook-յան էջում։
Սողունին գտել են նրա մարմնին ամրացված հաղորդչի օգնությամբ։ Մասնագետները նշում են, որ դա արգելոցում բնակվող ամենախոշոր պիթոնն է։ Էգ պիթոնն ավելի քան 63․5 կգ է կշռում և 73 ձու է դրել։

Գիտնականներն ուսումնասիրում են օձի վարքագիծը։











































