ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կատակել է, որ եթե նա որոշի նորից առաջադրվել, ապա Միշելը կլքի նրան, հաղորդում է The Independent-ը:
Ինչպես նշվել է, Օբաման այս մասին հայտնել է Բեռլինում՝ իր կողմից հիմնադրած հիմնադրամի միջոցառման ժամանակ:
«Ես քաղաքական պաշտոն եմ զբաղեցրել … Միշելը կլքի ինձ, եթե որոշեմ նորից առաջադրվել»,- ասել է Օբաման:
Լսարանն այս արտահայտությունը զսպված ծիծաղով է ընդունել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018-ի արդյունքներով ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը դարձել է ամենավաճառվածը Միացյալ Նահանգներում:








































