Գերմանիան սպառնում է ՆԱՏՕ-ին, գրում է Bild թերթը, պատճառը պաշտպանության ցածր ծախսերն են:
Հրապարակման համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյակի տոնակատարության վրա, բացի Անկարայի «կասկածելի գործողություններից», որը ռուսական С-400 հակահրթիռային համակարգ է ձեռք բերել, ստվեր գցեց Գերմանիան, որը բոլորովին չի համապատասխանում համաձայնագրին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության բյուջեի պլանի համաձայն, 2024 թ. Բեռլինը չի հասնի պաշտպանության համար ՀՆԱ ծախսերի նախատեսված 1.5% ստորին շեմին, չխոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջած 2%-ի մասին: Վերոհիշյալ ցուցանիշների փոխարեն, 2020 թվականից պաշտպանության ծախսերը կկազմեն ընդամենը 1,37%, ինչը խոսում է դրա կրճատման մասին:











































