The Simpsons հայտնի ամերիկյան անիմացիոն շարքը կարող է փակվել: Այս մասին հայտնում է Digital Spy հրատարակությունը` վկայակոչելով դերասանուհի Յարդլի Սմիթին, որը հնչունավորում էր Լիզա Սիմփսոնին:
Նրա խոսքերով՝ վերջերս Disney-ը ձեռք է բերել Fox 2000-ը, նաև՝ շարքի հեղինակային իրավունքները: Այս առթիվ նոր ղեկավարությունը կարող է համարել, որ Simpsons-ը ընտանեկան հեռուստադիտման համար հարմար չէ: Այս դեպքում անիմացիոն շարքը ավելի շուտ կհանվի արտադրությունից, քան կփոխվի բովանդակությունը։
The Simpsons-ը ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար անիմացիոն շարքն է, որը եթերում է 1987 թվականից: Այս պահին շոուն ունի 30 սեզոն: Ստեղծողները խոստացել են այն հասցնել 32-ի։












































