Delta Air Lines ընկերության բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ նոր համազգեստի պատճառով իրենց մաշկին ցան է առաջացել։ Նրանք նաև շնչահեղձ են լինում, և անգամ մազերն են թափվում, գրում է The Guardian-ը։
Ընկերության աշխատակիցների խոսքով՝ իրենք բողոքել են ղեկավարությանը և այժմ վախենում են նրա վրեժխնդրությունից։
«Ես դա անմիջապես նկատեցի՝ նոր համազգեստը հագնելուց հետո։ Ինձ մոտ շնչահեղձություն է սկսվել՝ չնայած իմ ամբողջ կյանքում ես վազել եմ»,-ասել է բորտուղեկցորդուհին։
Մեկ այլ աշխատակցուհու խոսքով՝ իր մոտ ոչ թե ցան է, այլ մաշկին կարծես քիմիական այրվածքներ լինեն՝ համազգեստի պատճառով։
Ընկերությունում նշել են, որ կհարթեն խնդիրը։











































