Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Ադրբեջանամետ ուժերը պարտվեցին Կարսում և Իգդիրում․ քրդերն ամրապնդում են իրենց դիրքերը

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրությունները, որոնք գրավել էին նաև հայկական վերլուծական-փորձագիտական շրջանակների ուշադրությունը, ավարտվել են շատ հետաքրքիր արդյունքներով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարող ուժերը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը, միասին կազմելով «Ժողովրդի միություն» դաշինքը, առաջին տեղն են զբաղեցրել, սակայն պարտվել են մի շարք խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Իզմիրում, Այդընում, Ադանայում, Անթալիայում, Մերսինում և այլուր։ Այստեղ հաղթել են քեմալականները՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։

Ամենից շատ մեզ, իհարկե, հետաքրքրում է պատկերը Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում, որտեղ, ինչպես նշել էինք մեր նախորդ վերլուծության մեջ, իր ազդեցությունն են փորձում ընդլայնել ազգայնամոլական և ադրբեջանամետ ուժերը կամ ուղղակիորեն Ադրբեջանական հանրապետությունը։ Թուրքական թերթերից մեկը ընտրություններից առաջ գրել էր, թե իր տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը խնդրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին այս երկու նահանգները «հանձնել» ազգայնական ուժերին՝ «հայամետ» քրդերին Կարսում և Իգդիրում տեղական մակարդակով իշխանություն ստանալու հնարավորությունից զրկելու համար։ Եվ ԱԶԿ-ն որոշում էր կայացրել չառաջադրել իր թեկնածուներին այս նահանգներում՝ պաշտպանելով ազգայնականների թեկնածուներին։ Հայ թուրքագետներից մեկն այս կապակցությամբ ասել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը այսպիսով փորձում են փոխշահավետ համագործակցություն իրականացնել՝ մի կողմից չեզոքացնելով «քրդական վտանգը», մյուս կողմից էլ ուժեղացնելով ադրբեջանական ազդեցությունը Հայաստանին սահմանակից շրջաններում՝ դրանից բխող հեռահար մտադրություններով։ Բայց Էրդողանի դաշնակիցները պարտվեցին։ Թե՛ Կարսում և թե՛ Իգդիրում քաղաքապետ են ընտրվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուները։ Ընտրությունների այսպիսի արդյունքները որքանո՞վ փարատեցին մեզանում եղած մտավախությունները՝ կապված Կարսի և Իգդիրի հետ։

https://www.tert.am/cache_image/news_images/611/1830700_1/andranik_ispiryan-770x510.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

– Պարոն Իսպիրյան, Թուրքիայի մասնագետներն ասում են, որ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում շատ առանձնահատուկ են, գերքաղաքականացված բնույթ ունեն  և կարևոր դեր են խաղում ներքաղաքական պայքարում։ Նախ և առաջ, այս ընտրությունները որքանո՞վ փոխեցին ընդհանուր քաղաքական պատկերը Թուրքիայում։

– Իհարկե, ՏԻՄ ընտրությունները կարևոր են, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինները ինչքան էլ կապ ունեն կենտրոնի՝ Անկարայի հետ, այնուամենայնիվ, ունեն որոշակի ինքնուրույնություն, և իշխանությունների համար անցանկալի է, երբ ընտրվում են ընդդիմադիր թեկնածուները։ Անշուշտ, ՏԻՄ ընտրություններն իրենց կարևորությունն ունեն։

Հիմա՝ ինչո՞ւ ընտրություններն այսպիսի արդյունքներ գրանցեցին։ Այս արդյունքները ցույց տվեցին Էրդողանի վարկանիշի անկումը, որը կապված է ոչ թե նույնիսկ վերջին տարիների, այլ վերջին ամիսների տնտեսական երևույթների հետ։ Խոսքը թուրքական լիրայի արժեզրկման, տնտեսության անկման, գործազրկության աճի, աշխատավարձերի չբարձրացման, ինֆլյացիայի, գնաճի և այլ նմանատիպ երևույթների մասին է։ Իհարկե, այս խնդիրներն ընդհանուր թուրքերի մասին են։ Քրդական գործոնը փոքր-ինչ այլ է։

– Որքանո՞վ է արժանահավատ թուրքական թերթի հրապարակած այդ տեղեկությունը, ըստ որի՝ Ալիևը Էրդողանին խնդրել է այնպես անել, որ Կարսում և Իգդիրում հաղթեն ոչ թե քրդամետ ուժերը, այլ ազգայնամոլները։

– Ոչ թե քրդամետ ուժերը չհաղթեն… Իհարկե, Էրդողանը չէր կարող Ալիևին ասել՝ էնպես կանեմ, որ չհաղթեն։ Սակայն այդ խնդիրը հնարավոր է լուծել օրենքի շրջանակներում։ Հնարավոր է ուղղակի չառաջադրել իշխող կուսակցության թեկնածու, այլ պաշտպանել «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Իգդիրում վերջին տասը տարիներին շատ չնչին առավելությամբ քաղաքապետներ էին ընտրվում քուրդ թեկնածուները։ Դրա պատճառներից մեկն այն էր, որ թե՛ Էրդողանի կուսակցությունն էր թեկնածու առաջադրում, թե՛ ազգայնականները, և մեկը մյուսին խանգարում էին, ինչի պատճառով նրանց ձայները փոշիանում էին։ Այս անգամ որոշեցին միասին հանդես գալ, որպեսզի երկու ուժերի ձայները չփոշիանան։

Այսինքն՝ եթե նախորդ անգամ 44 տոկոս ստացավ ազգայնականը, 7 տոկոս ստացավ Էրդողանի կուսակցության ներկայացուցիչը, բայց ձայների 45 տոկոսով հաղթեց քուրդը, ապա այս անգամ իրենք մտածեցին, որ եթե միավորվեն՝ կհաղթեն քուրդ թեկնածուին։

Իսկ Կարսում երկար ժամանակ քրդերը չէին կարողանում հաղթել, սակայն վերջին քաղաքապետը զուտ պատահականության շնորհիվ և քրդերի՝ համախմբված չլինելու պատճառով դարձավ քաղաքապետ։ Զավեշտալին այն էր, որ Կարսում քրդերը կազմում են բնակչության ավելի քան 70 տոկոսը, բայց քաղաքապետ ընտրվեց փոքրամասնություն կազմող անձը՝ ադրբեջանամետ գործիչ, ով հարում է «Ազգայնական շարժում» կուսակցությանը։ Սա անհեթեթություն էր Կարսի համար։ Կարսի քրդերը սա համարում էին իրենց հասցված ապտակ։ Եվ այս անգամ այլ կերպ եղավ. քրդերը ավելի համախմբված հանդես եկան, և դրան նպաստեց նաև այդ ադրբեջանամետ, «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ քաղաքապետի խտրական կառավարումը քաղաքում, երբ քրդերին տրամադրեց իր դեմ։ Արդյունքում քիչ առավելությամբ, բայց այնուամենայնիվ հաղթեց քուրդ թեկնածուն։ Իհարկե, թե՛ Իգդիրում, թե՛ Կարսում ԱԶԿ-ն դիտավորյալ թեկնածու չառաջադրեց, որպեսզի ընտրվեն ազգայնականները, և քրդական այդ միջավայրում իրենք կարողանան ճնշել քրդերին, որովհետև խնդիր կա արևելյան նահանգներում քրդական ազդեցությունը նվազեցնելու։ Արևելքում, հարավ-արևելքում, օրինակ՝ Վանում, Դիարբեքիրում, ինչպես ասում են, տեր ու տիրականը քրդերն են։ Կարսում ու Իգդիրում նույն պատկերը կարող է կրկնվել, և միակ հակազդեցությունը ազգայնականներն էին։

– Կարսի և Իգդիրի հարցը շատ հետաքրքիր համատեքստերում էր քննարկվում։ Այն կապվում էր ոչ միայն քրդական խնդրի, Հայաստանի, այլև Նախիջևանի հետ։ Թուրքագետներից մեկը նշեց, որ այս նահանգները կարող են պատուհան դառնալ նախիջևանյան անկլավի համար։ Բայց Դուք տեսնո՞ւմ եք այդ միտումները, որ ադրբեջանամետ ուժերը և ընդհանրապես Ադրբեջանը փորձում է այստեղ ուժեղացնել իր ազդեցությունը՝ Հայաստանի շրջափակումը սաստկացնելու նպատակով։

– Իհարկե, Ադրբեջանին հաճելի չէ այդ հատվածներում քրդական վերահսկողությունը։ Առաջինը, թե՛ Կարսում և թե՛ Իգդիրում կան Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց մի մասն ունի երկքաղաքացիություն, մյուս մասը Թուրքիայի քաղաքացիներ են դարձել։

Եվ Ադրբեջանի համար, ինչպես նշեցիք, կարևոր է Հայաստանի շուրջն ունենալ ադրբեջանցիներով բնակեցված շրջաններ։ Անշուշտ, ճիշտ չի լինի ասել, թե դա ինչ-որ վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար, բայց Ալիևի տեսանկյունից դա կարևոր հարց է իր պետության համար։ Եվ, իհարկե, իրենց էլ դուր չի գալիս, որ քրդերն են հաղթում ընտրություններում։ Իգդիրի քաղաքապետները մշտապես եղել են ադրբեջանցիներ, բայց տասը տարի առաջ, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ (այսինքն՝ 1923 թվականից ի վեր) առաջին անգամ Իգդիրում ընտրվեց քուրդ քաղաքապետ, և տեղի ադրբեջանցիները բողոք էին գրել Անկարային, որ «հիմա քրդերը և հայերը կմիանան, և մեզ կվռնդեն Իգդիրից»։ Այսինքն՝ այս մտավախությունները, բնականաբար, հասնում են թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին, այդ պատճառով էլ փորձ արվեց սահմանափակել քրդերի ազդեցությունը թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում։

– Իսկ ադրբեջանական բնակչության աճի դինամիկան այս շրջաններում ինչպիսի՞ն է։

– Կարսի և Իգդիրի տարբերությունը հետևյալն է։ Քանի որ Իգդիրը անմիջական սահման ունի Նախիջևանի հետ, Նախիջևանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով մեծ թվով ադրբեջանցիներ գալիս են Իգդիր։ Այս տարածքում միակ մոտ քաղաքը, որտեղ ադրբեջանցիները իրենց լավ են զգում, Իգդիրն է։ Այդ պատճառով էլ բնակչությունը գնալով ավելանում է։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ քրդերը սկսեցին հաղթել քաղաքային իշխանության ընտրություններին։ Ուրբանիզացիայի գործընթացը քրդերի պարագայում էլ է զգացվում։ Նրանք դեպի քաղաքներ են ձգտում։ Մինչ այդ ընդհանուր նահանգում ունենալով ավելի շատ ձայներ՝ քրդերը պարտվում էին քաղաքում, որովհետև քաղաքաբնակների մեծ մասը ադրբեջանցիներ էին։ Իսկ հիմա քրդերն արդեն գալիս են քաղաք և բացի այդ էլ մեծ տեմպերով են աճում, երեխաներ ունենում, այդ երեխաներներից շատերն էլ արդեն չափահաս են դարձել և ընտրելու իրավունք ստացել։ Դրա շնորհիվ էլ կարողանում են հաղթել։

Իսկ Կարսում ադրբեջանցիների արհեստական ներգաղթ են փորձում կազմակերպել։ Թեև պիտի ասեմ, որ ի տարբերություն Իգդիրի՝ Կարսում ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ մի փոքր ավելի հանդուրժողական է, ավելի լոյալ է։

– Իսկ կա՞ վտանգ, որ եթե ադրբեջանցիներն ուժեղացնեն իրենց ազդեցությունը այստեղ, կարող են տուրիզմի կամ այլ առումներով խնդիրներ ստեղծել հայերի համար։

– Իհարկե։ Օրինակ, Կարսում Չարենցի ենթադրյալ տան քանդումը մեկ գիշերվա մեջ դրա վկայությունն էր։

– Այսինքն՝ Չարենցի տան հետ կապված այդ տեղեկությունը ճիշտ է։

– Ես հաջորդ առավոտյան այնտեղ եմ եղել և անձամբ եմ տեսել, բայց դա եղավ պատահաբար։ Ես չգիտեի, որ նման ծրագիր կա։

– Եվ Կարսի քաղաքապետն այդ ժամանակ ադրբեջանցի՞ էր։

– Այո, ասում են՝ նա ադրբեջանական արմատներ ունի։ Բայց ամեն դեպքում նա «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ է։

Իսկ այն մտավախությունները, որ կային մեզանում՝ կապված Կարսի և Իգդիրի հետ, այն իմաստով, որ ադրբեջանական ազդեցության ընդլայնումը կարող է որոշակի նախադրյալներ ստեղծել Հայաստանին ուղղակի կամ անուղղակի սպառնալիք ներկայացնելու համար, փարատվեցի՞ն այս ընտրություններից հետո, թե՞ ոչ։

– Դա սպառնալիք համարելը զավեշտալի է։ Դա որպես սպառնալիք ընդունելն իմաստ չունի, բայց անհանգստանալու պատճառ կարող է լինել այն առումով, որ ավելի լավ է՝ քրդերը հաղթեն, քան ազգայնականները։ Այդուհանդերձ, այդ մտահոգությունները չափազանցված են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում