Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հարկային նոր օրենսգրքի նախագիծը կատարյալ չէ. Պետք է ունենանք այնպիսին, որը 5-6 տարի չենք փոխի

«Շատ կարևոր է, որ կառավարությունը բիզնես հանրության, տարբեր ճյուղերի հետ քննարկումների, երկխոսության փուլում ցուցաբերեց ճկունություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով գազավորված խմիչքների մասով Հարկային նոր օրենսգրքի նախագծում ակցիզային հարկի վերանայման խնդրին։

Ղազարյանի խոսքով՝ ակցիզավորելով գազավորված խմիչքները՝ ուղղակի հարված է հասցվելու արտադրական ծավալներին, սպառման ծավալներին և սպառողների գնողունակությանը։ Այս ամենի արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտով ծավալները կնվազեին։

Բացի այդ, Ղազարյանի խոսքով, հարևան երկրների փորձը նույնպես հուշում էր, որ այդ քայլը սխալ կլիներ։ «Բայց հարցը դեռ օրակարգում է և հետագայում կունենանք ինչ-որ միջանկյալ լուծում, որը կբավարարի բոլորին»,- ասաց Ղազարյանը։

Նրա կարծիքով՝ Հարկային այս օրենսգրքի նախագիծը, որը քննարկվում է արդեն 3-4 տարի, պետք է շուտափույթ ընդունվի. «Այս երկար քննարկումներից հետո արդեն պահն է, որ օրենսգիրքը ընդունվի, և ընդունման երկրորդ օրվանից սկսվեն աշխատանքները այն կատարելագործելու ուղղությամբ։ Այս Հարկային օրենսգրքին մենք շատ երկար ենք սպասել։ Այսօր ունենք դրույթներ, որոնց տնտեսությունը սպասում է՝ թե՛ եկամտահարկի համահարթեցումը, թե՛ միկրոբիզնեսին հարկերից ազատումը, թե՛ 150 միլիոն շրջհարկի սահմանագիծը բարձրացնելը և այլն։ Տնտեսության կարգավորման համար պետք է լինի օրենսդրություն, Հարկային օրենսգիրք, որը կնպաստի տնտեսական զարգացումներին։ Ասել, թե այս օրենսգիրքը կատարյալ է, սխալ կլինի։ Դա հասկանում է նաև կառավարությունը, և շարունակական բարեփոխումները կբերեն դրական արդյունքի։ Այս բոլոր քննարկումների արդյունքում պետք է ունենանք Հարկային օրենսգիրք, որը 5-6 տարի չենք փոխի»,- ընդգծեց Ղազարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում