Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

ՀՔԾ կարևոր որոշումը. հին հաշիվների ճահիճը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրգործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման գործով, ինչի համար ուսումնասիրություն էր սկսել Վահան Շիրխանյանի հայտնի նամակի հիման վրա: ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հղում է արել վաղեմության ժամկետին, ինչով էլ բացատրել է քրգործ հարուցելու մերժումը: Իսկ քրգործը, ըստ Շիրխանյանի նամակի բովանդակության, պետք է հարուցվեր Ռոբերտ Քոչարյանի դեմ: Միաժամանակ, սակայն, հարուցել քրգործ 1998 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, գործնականում նշանակում էր բացել այսպես ասած՝ Պանդորայի արկղը: Անհնար էր կանգ առնել միայն Ռոբերտ Քոչարյանի և, ընդ որում, միայն 1998-ի ընտրությունների վրա և դա նշանակելու էր մտնել մի անհատակ ճահիճ, որից դուրս գալը գործնականում լինելու էր անհնար: Ավելին, անգամ եթե ինչ-ինչ ձևերով հնարավոր լիներ մնալ կամ կանգ առնել միայն Քոչարյանի դերակատարության վրա, ապա դա էլ իր հերթին լինելու էր մեկ այլ ծուղակ և հանրային մթնոլորտն ու տրամադրությունները դեգրադացնող հանգամանք:

Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի վիճակի համար իր մեծագույն պատասխանատվությամբ, սխալներով, հնարավոր բազմաթիվ հանցանքներով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանը միակը չէ և նրան արհեստականորեն միակը դարձնելը ամենևին չի բխում հետհեղափոխական Հայաստանի զարգացման շահից ու տրամաբանությունից: Ի վերջո, պատասխանատվության ինստիտուտի որևէ խեղում, անկախ դրա բնույթից և ուղղվածությունից, չի բխում զարգացման տրամաբանությունից և շահից: Ըստ այդմ, 1998-ի տանող շիրխանյանական քայլն ըստ էության լինելու էր մի գործը, որը կաթվածահար էր անելու մեր իրավական՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված համակարգը: Ըստ այդմ, ուղղակի, թե անուղղակի, դա լինելու էր պարզապես Հայաստանի իրավական համակարգի գործունեության դեմ կազմակերպված խոշոր սադրանք, դրանից բխող արդեն իրավա-քաղաքական և անգամ հոգեբանական ասպեկտներով:

Եվ ըստ այդմ, ՀՔԾ կայացրած որոշումը ունի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական և հոգեբանական կարևոր նշանակություն, և այդպիսով, Հայաստանը չմտավ նախկին իշխող համակարգի տարբեր թևերի միմյանց հետ հարաբերությունների պարզաբանման, հաշիվներ մաքրելու ճահիճը:

Նոր Հայաստանը պետք է հաշիվ պահանջի նախկին համակարգից, անկասկած, բոլոր օրինական, քաղաքական, բարոյական ճանապարհներով ու նշաձողերով, սակայն նոր Հայաստանը չպետք է հայտնվի հին Հայաստանի տարբեր թևերի հաշիվների մեջ, դառնա դրանց խաղաքարտերից մեկը:

Նոր Հայաստանը պետք է բացի «նոր հաշիվ», որտեղ արդեն պետք է կուտակվի բացարձակապես այլ որակի կապիտալ՝ հանրային, քաղաքական, տնտեսական: Այդ համատեքստում, նախկին համակարգի հետ կապված կա առանցքային մեկ խնդիր՝ գծել այն քաղաքական սահմանագիծը, որը խստագույնս կապահովի նոր Հայաստանի անձեռնմխելիությունը հնից: Այստեղ գործիքակազմը կարող է լինել ամենատարբեր՝ ընդհուպ իրավական, սակայն գործնականում դրա առանցքում պետք է լինի մի բան՝ օրակարգի գաղափարական, արժեհամակարգային, հայեցակարգային արդիականացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում