Դերասան Վին Դիզելն Instagram-ի իր էջում ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ տեսագրություն է հրապարակել։
Տեսագրությունում Քեմերոնն ասում է, որ Վին Դիզելի հետ գտնվում է «Ավատար»-ի գաղտնի նկարահանման հրապարակում։ Նա խոտացել է ջնջել Դիզելի հիշողությունը, քանի որ վերջինը տեսել է այդ նկարահանման հրապարակը։
Իր հերթին, Դիզելն ասել է, որ միշտ ցանկացել է Հոլիվուդում մեկ մարդու հետ աշխատել և սովորել նրանից՝ հավելելով, որ տվյալ պահին այդպիսի բանով է զբաղվում։









































