Thursday, 02 07 2026
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News

Նախկին համակարգի փոքրամասնության զգացումը. վարչապետի մատը ցավոտ կետին

Կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին ժամանակ է հատկացրել նախկին իշխող համակարգի տնտեսական վատ դերակատարության արձանագրման համար, իհարկե, անուղղակի արձանագրման:

Մասնավորապես, վարչապետը, օրինակ, խոսել է այն մասին, որ գազալցակայանների սեփականատեր նախկին օլիգարխները հարկային դաշտ բերելու կառավարության փորձին ի պատասխան հնարավոր է փորձում են գնային մանիպուլյացիաներով հարուցել հանրային դժգոհություն: Փաշինյանը կոշտ կերպով արձագանքել էր, որ այդպիսի փորձ որևէ մեկը չանի, քանի որ հակառակ դեպքում կստանա հանրային իշխանության դաժան հակահարվածը:

Մեկ այլ անդրադարձ է եղել հանրապետական նշանակության ճանապարհների նորոգմանը, որտեղ վարչապետը դարձյալ արձանագրել է, որ նախկին պաշտոնյաներ շարունակում են ճանապարհաշինության հաշվին փող աշխատելը, իրենց ախորժակով ազդելով ճանապարհների որակի վրա:

Հայտնի է, հազիվ թե որևէ մեկը վիճարկի, որ Հայաստանում բոլոր եկամտաբեր բիզնեսները, ոլորտները, ինչպիսին թե՛ գազալցակայանները, թե՛ ճանապարհաշինությունը, բաժանված, քվոտավորված են եղել նախկինում իշխող համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների, մերձավորների, օլիգարխների միջև: Ըստ այդմ, այստեղ կասկած չկա, որ այդ ոլորտներում տրամադրություն ստեղծում են կամ եղանակ թելադրում են հենց նրանք: Մյուս կողմից, հենց այստեղ է առանցքային խնդիրներից մեկը, որն ամենևին նոր և հին իշխանության հարաբերության հարց չէ:

Հասկանալի է, որ այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար դեռևս մնում է և, թերևս, տևական ժամանակ էլ կմնա քաղաքական զինանոցի կամ խաղաքարտերի տրցակի բավականին հաջող խաղարկվելիք միջոցների շարքում: Մյուս կողմից նաև աներկբա է դրա տակ եղած օբյեկտիվ իրողության հանգամանքը: Ավելին, հենց այդ հանգամանքն է, որ թույլ կտա վարչապետին տևական ժամանակ արդյունավետ խաղարկել այդ խաղաքարտը: Այսինքն՝ խնդրի իրական լինելն է, որ չի մաշեցնում խաղաքարտը: Բայց, ի վերջո, դա անվերջ օգտագործելի չէ: Միաժամանակ, չմաշող այդ խաղաքարտը կարող է մաշեցնել ժամանակը, որ էական փոփոխությունների համար ունի հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը: Այստեղ ապոկալիպտիկ ժամկետներ և իրողություններ չկան, սակայն ընդհանուր առմամբ արտացոլվում է Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման գլխավոր խնդիրներից մեկը՝ տնտեսական ստատուս-քվոյի, տնտեսական բովանդակության փոփոխությունը:

Ի վերջո, որքան էլ իրավապահ համակարգը խստագույնս արձագանքի հնարավոր կոռուպցիոն, մսխման ռիսկերին, չարաշահումներին և այլն, այդուհանդերձ ակնառու է, որ տնտեսության դաշտը բավականին հարաբերական և զգայուն է ու այստեղ հիմնարար խնդիրները լուծվում են ոչ թե կոշտ հակազդման գործիքներով, այլ տնտեսական մեխանիզմներով, տնտեսական քաղաքականության շնորհիվ նոր իրողություններ խթանելով: Դա չի նշանակում, որ կոշտ հակազդման գործիքները պետք չեն:

Անշուշտ պետք են, սակայն դրանց էֆեկտիվ գործածության ռեսուրսը սահմանափակ է, որովհետև այդ նախկին համակարգը, ի վերջո, իր իշխանության եղած շրջանում ինքզինք ապահովել է օրենսդրական և իրավա-պայմանագրային այնպիսի կարգավորումների դաշտով, որոնք թույլ են տալիս զգալիորեն պաշտպանվել իրավական միջամտությունից: Առավել ևս, երբ նոր իշխանությունն արդարացիորեն սահմանել է իրավունքը քաղաքական մահակի տեսքով չօգտագործելու սկզբունք: Բանն այն է, որ Հայաստանը նախորդ առնվազն քառորդ դարում «եփվել» է մի այնպիսի քրեա-քաղաքական քաոսում, որ այն «մահակով» հաղթահարելու փորձը ավելի շատ մահակն է վնասելու, քան հանգուցալուծելու է քաոսը, որքան էլ կան տրամադրություններ և, իհարկե, բոլորի համար մեծ ցանկություն՝ մի հարվածով հանգուցալուծել ամեն ինչ: Հարցն էլ հենց այն է, որ մի հարվածով ամեն ինչ չի հանգուցալուծվելու և պարզվելու է, որ սպառում ենք հարվածների իրավունքը՝ անխնա, սակայն չենք ստանում էֆեկտ, դրանով իսկ անուղղակի, սակայն որոշակի էֆեկտ ապահովելով այդ քաոսի համար:

Ըստ այդմ, այստեղ չափազանց մեծ նշանակություն է ստանում աշխատանքը տնտեսական հարաբերակցությունը փոխելու ուղղությամբ: Դա դյուրին աշխատանք չէ, սակայն դա է լուծումը: Այլ տեղ կա գուցե կարճաժամկետ հոգեկան բավարարվածություն, բայց լուծում չկա, չպետք է ընկնել խաբկանքի մեջ կամ փորձել դրան մղել կառավարությանը: Հայաստանին անհրաժեշտ է խաղի նոր կանոններ պարունակող ներդրումային ալիք, նոր կանոնների շուրջ կոնսոլիդացված սուբյեկտների հնարավորինս լայն շրջանակ՝ կառավարության առաջնորդությամբ, սակայն օրենսդրական համակարգային մեխանիզմների երաշխավորությամբ: Նախկին համակարգի խմբերի տնտեսական դիրքավորումների վրա իրավական մահակից շատ ավելի մեծ ներգործություն է ունենալու այդ հանգամանքը, հարաբերակցության փոփոխության հանգամանքը: Իհարկե, անկասկած, իրավական մեխանիզմների հանդարտ և հանգիստ կիրառմանը զուգահեռ: Բայց նախկին իշխող համակարգի հոգեբանության մեջ ամենաազդեցիկ եղել է և լինելու է փոքրամասնության զգացումը: Իշխանական-քաղաքական-հանրային առումով այդ զգացումը ստիպեց բոլորին մենակ թողնել Սերժ Սարգսյանին: Տնտեսական առումով նրանք դեռևս չունեն այդ զգացումը: Պետք է ձևավորել հենց դրա միջավայրը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում