Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում լսումները նախատեսվածից շուտ են ավարտվել՝ շենքի տանիքի կաթոցի պատճառով, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Նշվում է, որ Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլը ժամանակավորապես դադարեցրել է նիստը, երբ ջրի խշշոցը սկսել է խանգարել խորհրդարանականներին, որոնք քննարկում էին բանկային վարկի մարման հետ կապված հարցը:
Որոշ ժամանակ անց ընդհանրապես որոշվել է նիստը վաղաժամ դադարեցնել:
Ըստ հեռուստաալիքի, բրիտանացի պատգամավորները կկարողանան խորհրդարանի շենք վերադառնալ ապրիլի 8-ի կեսօրից ոչ շուտ:
Here's the moment the House of Commons was suspended due to a leak pic.twitter.com/8Wpk1UmsuF
— Greg Heffer (@GregHeffer) April 4, 2019











































