Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ

Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ֆրանկոֆոն երկրների դեսպանների ուշադրությունը հրավիրեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի և հարակից միջոցառումների արդյունքների վրա: Այդ համատեքստում ֆրանկոֆոն երկրների դեսպանները շնորհավորեցին Հայաստանին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի հաջող կազմակերպման և անցկացման կապակցությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի երկամյա նախագահության առաջնահերթությունները, դրանց շարքում առանձնահատուկ ընդգծելով ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության տնտեսական բաղադրիչի խթանումը՝ այդ թվում համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացումը։

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ պաշտոնական այցը Եթովպիա ի ցույց է դնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու Հայաստանի հանձնառությունը, իսկ Ֆրանկոֆոնիան մտքերի և արդյունավետ փորձի փոխանակման հենց այն ամուր հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում գործուն քայլեր ձեռնարկել վերսկսելու ակտիվ երկխոսություն ֆրանկոֆոն արժեքները կիսող աֆրիկյան երկրների հետ:

Արտգործնախարարն ընդգծեց, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո Հայաստանը մտադիր է գագաթաժողովում իր նախագահության ընթացքում նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը, ինչպես նաև ֆրանկոֆոն հասարակությունների միասնության և ֆրանկոֆոն տարածքում խաղաղության և բարօրության առավել ամրապնդմանը: Այդ համատեքստում շեշտվեց, որ վերոգրյալ նպատակների և առաջնահերթությունների կյանքի կոչման համար Հայաստանը պատրաստակամ է սերտ համագործակցությամբ աշխատել միջազգային այլ կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության հետ:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Երևանյան գագաթաժողովը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության արժեքներին, որոնց հիմքում ընկած են մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոն արժեքների տարածումը, երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, թվային օրակարգի առաջմղումը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ապահովումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ֆրանկոֆոն երկրների դեսպանները հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ֆրանկոֆոնիայի առջև ծառացած խնդիրների և դրանց միասնաբար արձագանքելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում