Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հիմնական առաջընթացն ու նվաճումը բարեփոխումների գործընթացն է: Այս մասին Արևելյան գործընկերության համաժողովում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչությանղեկավար Տիգրան Սամվելյանը:
«ԱլԳ-ն իր գործունեության 10 տարիների ընթացքում նշանակալի ներդրում է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման և ամրապնդման ուղղությամբ, և խթանել մեր երկրի կայուն զարգացումը: Նախաձեռնությունում Հայաստանի հիմնական առաջընթացն ու նվաճումը բարեփոխումների գործընթացն է: Գրեթե բացակա ոլորտ չկա մեր առօրյա կյանքում, որը ներգրավված չլինի և ԱլԳ գործընթացներով, և ՀՀ-ԵՄ համաձայնագրով»,- ասաց Սամվելյանը:
Եվրոպական վարչության պետը նշեց, որ այս տարի, գործընկերության 10-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են իրականացվելու: