Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը երեկ հայտարարել է, որ Վրաստանն «Աստծո օրհնությամբ» կմիավորվի և երջանիկ կլինի.
«Ես հույսով եմ նայում ապագային, քանի որ մեր եկեղեցիները լի են երիտասարդներով։ Դա նշանակում է, որ նրանք կանգնած են բարության ճանապարհին, և այդ ուղին կշարունակեն նաև հետագայում։
Սուրբ Աստվածածինը չի թույլատրի Վրաստանի անկումը։ Ամեն ինչ կընկնի իր տեղը, Վրաստանն «Աստծո օրհնությամբ» կմիավորվի և երջանիկ կլինի։ Մեզ հետ միասին երջանիկ կլինեն թե՛ աբխազները, թե՛ օսերը, թե՛ բոլորը»։








































