Monday, 29 06 2026
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները

Հայ-վրացական օրակարգ՝ ԱԺ-ում․ Վրաստանի դեսպանին ընդունել են «Իմ քայլ»-ի պատգամավորները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Քննարկվել են հայ-վրացական խորհրդարանական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական կապերի առավել ընդլայնումն ու խորացումը, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմաններին: Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կառավարման պայմաններում օրենսդիր մարմնի առանցքային դերակատարությունն ինչպես պետականաշինության, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության իրականացման հարցում:

Հանձնաժողովի նախագահը եւ դեսպանը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, համակարծիք են եղել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման հարցում: Նրանք ընդգծել են, որ խաղաղությունն ու անվտանգության ապահովումը տարածաշրջանի զարգացման կարեւոր գրավականն են:

Նույն օրը Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին ընդունել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ խորհրդարանական համագործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ երկխոսության բարձր մակարդակի ապահովման առաջնահերթությունը՝ որպես փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնման եւ խորացման ամուր հիմք:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության հարցերին, քննարկել երկու երկրների բազմոլորտ հարաբերությունների խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր:

1

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում