Լիտվայի բնակիչ Սքիրմանթաս Սթրիմասթիսը մարտի 16-ի չվերթի ժամանակ եղել է 188 տեղանոց Boeing 737-800 ինքնաթիռի միակ ուղևորը՝ տեղեկացնում է segodnya.ua-ը։
Նշվում է, որ տղամարդը Վիլնյուսից Բերգամո է թռչել երկու օդաչուների և 5 բորտուղեկցորդների հետ։
Novaturas զբոսաշրջիկային գործակալության տեղեկացմամբ՝ գործակալությունը պատվիրել է ինքնաթիռը զբոսաշրջիկների՝ Իտալիայից Լիտվա վերադառնալու համար, բայց որպեսզի ինքնաթիռը դատարկ չթռչի Իտալիա, որոշել է մեկ ուղղությամբ տոմսեր վաճառել։ Տոմսերի միակ գնորդը եղել է Սթրիմասթիսը։











































