«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն ծանր է տարել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում հնչեցրած հայտարարությունը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևով։ Ըստ Բաքվի, այս հայտարարությունը նպատակ ունի կոծկել հայկական բանակում տիրող վատ վիճակը և ԱՄՆ հայ համայնքից բանակի համար «հավելյալ» գումարներ կորզել։
Փոխարենը Տոնոյանի հայտարարությունը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ ասելով․ «Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես կազատեի նրան պաշտոնից։ Ինչ է նա ասել, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատի, սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: