«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 7-ին Սիրիայում ականի պայթյունի հետևանքով ոտնաթաթը կորցրած հայ սակրավորը, մեր տեղեկություններով, Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելության կազմում գործող սակրավորների դասակի հրամանատարն է: Նա մինչև այժմ գտնվում է Մոսկվայում և բուժման ավարտից հետո վերադառնալու է Երևան:

Իսկ այս ընթացքում Հայաստանում չեն կարողացել գտնել համապատասխան պատրաստություն ունեցող սպայի, որը կհամաձայներ մեկնել Սիրիա և ստանձնել հրամանատարի պարտականությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:






































