Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Բրայան Հուքը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանին մեղարդում է Իրաքում պատերազմի ընթացքում 608 ամերիկացի զինծառայողի մահվան մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ 2003-2011-ին դա ԱՄՆ մարտական կորուստների 17 տոկոսն է։
Նա նաև հավելել է, որ Իրանն է պատասխանատվություն կրում ԱՄՆ-ի զինծառայողների զոհվելու համար։
Հուքն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է իր վերահսկողության ներքո պահել Իրաքը։