Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Ասատրյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Նկոլայ Սարկիսովը կարողացել են Պտղնի գյուղի կամրջի վրա կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:
Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից։










































