Արմավիրի մարզի Թուրքիային սահմանակից Բագարան գյուղը այս տարի ևս զերծ չմնաց կարկտահարությունից, ուստի զրուցեցինք գյուղի բնակիչների հետ՝ պարզելու համար, թե նրանք փոխհատուցում ստացե՞լ են պետությունից, ինչի մասին այդքան խոսվում է:
Գյուղացիները մեզ հետ զրույցում նախ նշեցին, որ հողին է հավասարվել իրենց սոխի, ձմերուկի, սեխի, մյուս բանջարաբոստանային կուլտուրաների, ծառերի բերքը և այդ ամենի դիմաց փոխհատուցում են ստացել ընդամենը 100 գրամ վարունգի սերմ:
Ինչպես նաև յուրաքանչյուր ընտանիք 2 լիտր սոյլարկա, ինչը նույնիսկ իրենք անհարմար են զգացել վերցնել և առաջարկել են գյուղի բոլոր բնակիչների հասանելիք վառելիքի փոխարեն իրենց շինանյութ տրամադրեն, որ գոնե գյուղ մտնող ճանապարհը վերանորոգեն և սպասում են իրավասու մարմինների պատասխանին: