Հեմատոգենի գյուտից տասնամյակներ անց դրանք դադարել են վաճառել ամենուր, բացառությամբ Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների, գրում է Vice-ը:
Հետազոտության մեջ պարբերականը պատմում է ռուսների հեմատոգենի հանդեպ ունեցած սիրո մասին, այն անվանելով «արյունից պատրաստված քաղցր սալիկներ»: Կարելի է գտնել մարդկանց, որոնք մեծացել են այդ սալիկներով, բայց չգիտեն, որ դրա հիմնական բաղադրիչը ցուլի արյունն է, գրում է պարբերականը: Չնայած այն հանգամանքին, որ դրանց բաղադրությունը գաղտնիք չի եղել, շատերին այն կարող է «ցնցել», հավելում է Vice-ը:

Փորձագետները նշում են, որ ռուսները կարող էին ուշադրություն չդարձնել, թե ինչ բաղադրություն ունի հեմատոգենը: Խորհրդային ժամանակաշրջանում հեմատոգենը համարժեք էր շոկոլադին: Այն դեղատներում հայտնվել է 1920-ականներին: Այդպիսի սալիկները երկաթ էին պարունակում, որը հատկապես անհրաժեշտ էր սակավարյունության դեպքում:
Պարբերականը պարզաբանում է, որ այդպիսի քաղցր սալիկների պահանջարկը դեռևս բարձր է: Միևնույն ժամանակ, այժմ դրանց բաղադրությանը ընկուզեղեն, չորացրած մրգեր և վիտամիններ են ավելացրել, բայց գործնականում արյուն գրեթե չի մնացել:











































