Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրի հաջորդ կայսրի կառավարման կարգախոսը կլինի «Ռեյվան». հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, «Ռեյվան» խաղաղության դարաշրջան է:
Նա նաև հիշեցրել է, որ Ճապոնիայի նոր կայսր կդառնա թագաժառանգ արքայազն Նարուհիտոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիային նախազգուշացրել են կայսրի գահից հրաժարման 10-օրյա տոնակատարության հետ կապված կրախի մասին:










































