Ճապոնիայի հնագուն բանտը՝ «Նարա»-ն, շքեղ հյուրանոցի կվերածեն, գրում է News On Japan-ը։
Բանտը կառուցվել է 1908-ին՝ կարմիր աղյուսից և «պատկերում է» Մեյձիի դարաշրջանը։ Բացի այդ, «Նարա»-ն միակ բանտն է հինգ բանտերից, որը մինչև 2017-ն օգտագործվել է ըստ նշանակության։

Տվյալ պահին շինությունը կարևոր մշակութային օբյեկտ են ճանաչել։ Դրա վերակառուցման համար նախատեսվում է 136 մլն դոլար ծախսել։ Որոշվել է նաև բարձրացնել դրա կայունությունը երկրաշարժերի նկատմամբ։
Հյուրանոցը կբացվի 2021-ին։ Միջինում մեկ գիշերն այնտեղ կարժենա 450-725 դոլար։







































